News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի  ինքնազգացողությունն այսօր վատացել է, որի պատճառով նրան Մատենադարանի տարածքից հեռացրել են այլ տեղ։ Արդեն 29–րդ օրն է՝ Չուգասզյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով  քաղբանտարկյալների ազատ արձակել, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել:  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ  Չուգասզյանը բժիշկների հսկողության ներքո է, սակայն կոնկրետ գտնվելու վայրը չեն ասում, որ նրան չանհանգստացնեն։ 

Հիշեցնենք, որ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը:

Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշերով:

Տպել
Ամենաշատ