News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելան «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» է անվանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը՝ նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Վենեսուելան հերթական անգամ դատապարտում է ԱՄՆ վարչակազմի կողմից ագրեսիայի եւ թշնամանքի պարբերական քարոզչությունը, որպեսզի Վենեսուելայի ժողովրդին իր ձայնի իրավունքը արտահայտելու համար պատժի», - ասվում է Վենեսուելայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Այս կամայական եւ միակողմանի միջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են»:

Մայիսի 20-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Նիկոլաս Մադուրոն քվեների 68 տոկոսով հաղթանակ է տարել: Ընդդիմադիր խոշոր կուսակցությունները որոշել էին բոյկոտել ընտրությունները `դրանք «կեղծ իմիտացիա» անվանելով:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Միացյալ Նահանգներում ԱՄՆ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց արգելվում է Վենեսուելայի սուվերեն պարտքի հետ գործարքներ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ