News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Չինաստանը մոտ են չինական տեխնոլոգիական հսկա ZTE-ին ամերիկյան բաղադրիչների վաճառքի յոթ տարվա արգելքի վերացման մասին համաձայնագրի կնքմանը՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային բանակցությունների շրջանակներում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պայմանագրի մանրամասները դեռեւս քննարկվում են, սակայն, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, ZTE-ն համաձայնագրի շրջանակներում իր ղեկավարության մեջ զգալի փոփոխություններ կկատարի եւ հնարավոր է բացի 1.2 մլրդ դոլարից լրացուցիչ տույժեր վճարի, որոնք անցյալ տարի սահմանել էր Վաշինգթոնը՝  Իրանի եւ ԿԺԴՀ-ի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի խախտման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ