News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Խնդիրները շատ-շատ են առողջապահության ոլորտում։ Այդ մասին ուղիղ եթերում նշել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես մինչ այստեղ գալը գիտեի, որ եղել են որոշակի անարդյունավետ բաշխումներ, բայց ինձ համար անակնկալ եղավ։ Պարզվեց, որ մեր ոչ այնքան հարուստ բյուջեն բավական հարուստ հատկացումներ է արել մի ծառայության համար, որը լավ կլիներ, որ մեզ թույլ տայինք, բայց այս պայմաններում այնքան էլ ճիշտ չէ, երբ կարիք ունենք ավելի կարեւոր ծախսերի։

Պետբյուջեով մենք ունենք առողջարանային բուժում որոշակի խմբերի համար, եւ դրանք փոքր թվեր չեն։ Դուրս եմ բերել մոտ կես միլիարդ դրամի չափով առողջարանային ծախսեր, որոնց մի մասը արդեն բաշխված եւ վճարված է»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կկրճատեն եւ կբաշխեն այդ գումարը ավելի կյանք փրկող ծառայությունների վրա։ «Ցանկալի կլիներ միջոցներ հատկացնեինք թե կյանք փրկող, թե առողջարանային բուժմանը, բայց ցավոք այս պահին չենք կարող։ Մենք այսօր պիտի որոշումներ ընդունենք գերակայությունների մասով։ Պետք է վերադարձվի բյուջե»,- ասել է նախարարը։

«Հետեւողական եմ լինելու, որ ԱՆ եւ ենթակայության բոլոր թափուր հաստիքները համալրվեն օրենքի տառին համապատասխան, եւ ոչ մի ընկեր, բարեկամ, քավոր, սանիկ հարաբերություններ չազդեն դրա վրա»,- նշել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ պետգնումների հարցում էլ է հետեւողական լինելու, ինչը թույլ չի տա գների արհեստական բարձրացում եւ ատկատներ։ «Ցանկացած դեպքում, եթե կլինի հիմնավոր կասկած, որ ներքաշում են կոռուպցիոն սխեմաների մեջ, գումարներ են կորզում, անպայման գրեք ինձ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ