News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը  շարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստությամբ զբաղվել, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է The Hill- ը:

«Մենք շարունակում ենք պատրաստվել հունիսի 12-ին կայանալիք գագաթաժողովին: Մենք լիովին պատրաստ ենք», - ասել է  Պոմպեոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ապամիջուկայնացմանը եւ պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում «Հյուսիսային Կորեայի ռեժիմը այլեւս չի սպառնում աշխարհին»: Պոմպեոն նաեւ նշել է, որ Չինաստանը «պատմական օգնություն» է ցուցաբերել Փհենյանի վրա ճնշման հարցում:

Հիշեցենենք, որ նախագահ Թրամփը ավելի վաղ նշել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է  չկայանալ, քանի որ այս հարցի վերաբերյալ Փհենյանի դիրքորոշումը որոշակիորեն փոխվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ