News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրականության Բուքերյան մրցանակի 2018 թվականի դափնեկիրը Լեհաստանից գրող Օլգա Տոկարչուկն է դարձել, մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Վիկտորիայի եւ Ալբերտի լոնդոնյան թանգարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։   

Մրցանակների ցուցակը հրապարակվել է ապրիլի 12-ին, դրանում ներառվել են 6 հեղինակներ՝ Վիրժինի Դեպանտը Ֆրանսիայից (Vernon Subutex 1), Հան Գանը Հարավային Կորեայից (White Book), Լասլո Կրասնահորկայը Հունգարիայից (World Goes On), Անտոնիո Մունոս Մոլինան Իսպանիայից (Like a Fading Shadow), իրաքցի Ահմեդ Սաադավին (Frankenstein in Baghdad) եւ Լեհաստանից Օլգա Տոկարչուկը (Flights)։   

Այդ տարվա ժյուրիի կազմում ընդգրկվել էին գրող եւ խմբագիր Ռոբերտ Մաքքրամը, պոետ Լեմն Սիսեյը, վեպագիր Կամիլա Շամզին, գրող Սայմոն Մայոն, պոետ Հոլլի Մաքնիշը։ Ժյուրիի ամեն անդամ սկզբում ընտրել է իր «ֆավորիտ» գիրքը, ապա այն քննարկվել է ամբողջ կազմով։

Բուքերյան մրցանակը ստեղծվել է 1968 թվականին, սակայն շնորհել են 1969 թվականից։ Մինչեւ 2014 թվականը մրցանակի դափնեկիր կարող էին դառնալ միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Բրիտանական Համագործակցության երկրների քաղաքացիները: 4 տարի առաջ կանոնները փոխվել են, եւ մրցանակի հնարավորությունը այժմ ունի ցանկացած երկրի քաղաքացին, գլխավոր պայմանը, որ վեպը գրված լինի անգլերենով եւ հրապարակված լինի մրցանակի հանձնման տարում Բրիտանիայի պաշտոնական հրատարակիչի կողմից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ