News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 22-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արին-Բերդի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 23-ամյա Մկրտիչ Տ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին եւ արգելափակվել խողովակի տակ. գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Տ.-ը դուրս է բերվել քաղաքացիների ուժերով եւ տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել  է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ գազի արտահոսքի դադարումը փրկարարները տեղում իրականցրել են հերթապահություն, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել են ավտոմեքենան քարշակի վրա եւ կատարել ավտոճանապարհահատվածի լվացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ