News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Բարբարա Անդերվուդը դարձել է առաջին կինը Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դատախազության կայքը, հաղորդում է «Գազետա»-ն: Ինչպես նշվեց, Անդերվուդը պաշտոնապես հաստատվել է այս պաշտոնում նահանգի օրենսդիր ժողովի կողմից: Ընդ որում, Նյու Յորքի դատախազությունում նա աշխատել է ավելի քան 10 տարի:

Իր շնորհակալական ելույթում Անդերվուդը հայտարարել է, որ այս աշխատանքը «կդառնա ամենակարեւորը նրանցից, որ ես երբեւէ ունեցել եմ»: «Սա մեծ պատիվ է, եւ ես խոստանում եմ հավատով եւ ճշմարտությամբ ծառայել Նյու Յորքի Հզոր նահանգին»,- հավելել է նա:

Բարբարա Անդերվուդն այս պաշտոնում փոխարինել է Էրիկ Շնայդերմանին, ով հրաժարական էր տվել սկանդալի ֆոնին: Ավելի վաղ մի քանի կին մեղադրել էին Շնայդերմանին ծեծի եւ ահաբեկման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ