News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 23-ին, քվեարկվեցին նախորդ օրը քննարկված 9 օրինագծերը, որոնք բոլորն էլ ընդունվեցին առաջին ընթերցմամբ:

Մասնավորապես, ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

-  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին

- «Ղրղստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news