News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2017-ին արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, իսկ 2016-ին այդ ցուցանիշը 18 764 էր, աճը կազմել է 8,1 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Աժ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս նշեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, այս աը պայմանավորված է լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործությունների բացահայտման, գրանցման եւ հաշվառման աշխատանքների բարելավմամբ:

Նման հանցագործություններից են, ըստ Դավթյանի, կոռուպցիոն եւ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները:

«100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը այլ պետությունների շարքում շահեկան դիրքում է գտնվում: Եթե այն Հայաստանում 681 է կազմում, ապա Ռուսաստանում 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909:

Առանձնապես ծանր հանցագործության թիվը նվազել է 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով: 2017-ին 25,8 տոկոսով նվազել են սպանության դեպքերը: 100 հազար բնակչի թվով սպանությունների գործակիցը կազմել է 1,6, այն դեպքում, երբ 1995-2016 թվականներին այն կազմել է 2,3: Աշխարհում այդ գործակիցը կազմում է 6,9, Աֆրիկայում՝ 17, Ամերիկայում՝ Եվրոպայում՝ 3,5, ԱՄՆ-ում՝ 4,5: 2017-ին բնակարանային գողությունները պակասել են 29,8 տոկոսով»,-հայտարարեց դատախազը:

Նրա խոսքով, 2017-ին աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում. «2016-ին այդ ցուցանիշը եղել է 78,5 տոկոս, իսկ արդեն 2017-ին այն կազմել է 83,3 տոկոս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ