News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կոռուպցիոն հանցագործությունների թվի արձանագրած աճը դրական ցուցանիշ է. 2017-ին միայն կաշառք տալու, ստանալու 163 դեպք է արձանագրվել, որը 130 տոկոսով գերազանցում է 2016-ի տվյալը: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Աժ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս նշեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ օրինակ 2007 թվականին այդ ցուցանիշը եղել է ընդամենը 7 դեպք:

«Կոռուպցիոն բնույթի քննված 1005 քրեական գործով հետապնդման է ենթարկվել 599 անձ, այդ թվում 101 պաշտոնատար անձ: Նրանցից 45-ը՝ ոստիկաններ են, 4-ը՝ ԴԱՀԿ-ից, 10-ը՝ ՊԵԿ-ից, այդ թվում մաքսակետի պետ, ընդհանուր իրավասության դատարանի մեկ նախագահ, մեկ դատավոր, մեկ դատախազ, մեկ նախկին դատախազ, Քննչական կոմիտեի 3 քննիչներ, ԱԱԾ-ի եւ Զինված ուժերի 5 պաշտոնատար անձինք»,-ընդգծեց Արթուր Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ