News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018 թվականի մայիսի 21-ին Մեթյու Ռայան Ջոնսթոնը, ով ապրում էր Ֆոնտանա քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Նա մի քանի ամիս շարունակ իրեն ներկայացրել է որպես ԱՄՆ Միգրացիոն եւ մաքսային ոստիկանության (U.S. Immigration and Customs Enforcement -ICE) գործակալ: Երիտասարդի հարազատները, նրա ընկերները եւ անգամ նրա ընկերութհին վստահ էին, որ Ջոնսթոնն աշխատում է դաշնային գործակալությունում:

Տղամարդն իր տրամադրության տակ ունեցել է ICE-ի աշխատակցի բոլոր ատրիբուտները. կեղծ վկայական, «Դաշնային գործակալ» գրությամբ տակտիկական զրահաբաճկոն եւ անգամ՝ համապատասխան ավտոմեքենա: Ավելին, Facebook սոցիալական ցանցի իր էջում Ջոնսթոնը պնդում էր, որ աշխատում է Միացյալ Նահանգների Ներքին գործերի նախարարության (Department of Homeland Securit - DHS) ստորաբաժանումներից մեկում: Միգրացիոն ոստիկանությունը ենթակա է հենց այս կառույցին, փոխանցում է Usa.one-ը:

Իր հանցավոր գործունեության ընթացքում Ջոնսթոնն անծանոթ մարդկանց հետ շփվելից բազմիցս օգտվել է հորինված կարգավիճակի առավելություններից. նա ավտոմեքենաներ է կանգնեցրել փաստաթղթերը ստուգելու համար, ուսումնասիրել է մի քանի միգրանտի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրինական լինելը եւ անգամ փորձել է դառնալ Ինդասթրի քաղաքում գտնվող Déjà Vu Showgirls բարի «հովանավորը» (Կալիֆոռնիա նահանգ):

2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանությունը Ջոնսթոնի ձերբակալման հրահանգ էր ստացել եւ խուզարկություն էր անցկացրել նրա տնաը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 32 հրազեն, 10 հազար փամփուշտ, ինքնաշեն պայթուցիկեր եւ անգամ հրթիռային սարք էր հայտնաբերվեл, որи հետ միասին ինքնաշեն հրթիռներ են եղել: Բնականաբար, հայտնաբերված զենքի մեծ մասը գրանցված չէր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ