Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել եւ արձանագրել են 21 իրավախախտում, 11-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.142.854 ՀՀ դրամ:
Իրավախախտումներն առնչվել են, մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության, մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման, ընդերքի պահպանության ոլորտներին: