News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազին լսելու ժամանակ ինձ մոտ տպավորություն էր, որ մենք հայերենից հայերեն թարգմանության կարիք ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ կոնջորյանը:

Ըստ նրա՝ պատճառն այն չէ, որ նա հայերեն լավ չի խոսում, այլ նրա համար, որ արտահայտվող մտքերը չեն արտահայտում Հայաստանում տիրող իրականությունը:

«Դրա հետ կապված սոցիոլոգների մոտ մի կատակ կա. ամերիկացուն, եվրոպացուն, արաբին եւ աֆրիկացուն հարցնում են, թե ինչ կարծիք ունեն աշխարհի մնացյալ մասերում սննդի պակասության մասին: Ամերիկացին զարմացած ասում է՝ ի՞նչ է նշանակում աշխարհի մնացյալ հատված: Եվրոպացին ասում է՝ ինչ է նշանակում սննդի պակասություն, արաբը հարցնում է՝ ի՞նչ է նշանակում ունենալ կարծիք, աֆրիկացին հարցնում է՝ ի՞նչ է նշանակում սնունդ:

Պարոն Դավթյան, երբ նախկին իշխանություններին  ասում էինք՝ Հայաստանում կա կոռուպցիա, ասում էին՝ ի՞նչ է կոռուպցիան: Ձեզ ասում ենք՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դուք ասում եք՝ ինչ է քաղբանտարկյալը, դա սահմանված չէ:

Եկեք չսահմանենք ոչ մի բան, եկեք չսահմանենք անարդարությունն ինչ է, աղքատությունն ինչ է, բայց դրանից ոչ աղքատների թիվը կպակասի, ոչ էր անարդարությունը կվերանա»,- ընդգծեց Կոնջորյանը:

Նրա խոսքով, հանրության ու նախկին իշխանությունների միջեւ անջրպետ էր առաջացել, նաեւ անջրպետ նախկին իշխանությունների եւ իարկանության միջեւ. «Վերջին իրադարձություները հենց այդ անջրպետի պատճառով էր: Թավշյա հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում ասում էր՝ 20-30 մարդ են փողոցում կանգնած: Այս ամենի պատճառը նաեւ սելեկտիվ արդարադատությունն էր, երբ գլխավոր գողերին չեք բռնել, բայց մարդը, որ ուզել է տոնածառ տեղադրի, բռնել եք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ