Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախվել են Lada Samara եւ Lada 110 մակնիշների մեքենաները:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վթարի հետեւանքով մեկ տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: