News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

«Դատախազությունը ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա փորձում է պարզել Մարտի 1-ին 10 մարդու սպանության անմիջական կատարողներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, նախաքննությունը չի կարողանում պարզել, թե 4 անձանցից, որոնց անունները հայտնի են, ում «Չերյոմուխա 7» տեսակի զինատեսակի կրակոցից են սպանվել Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանն ու Արմեն Ֆարմանյանը:

«Նաքննության մարմինը ընդհանրապես չի դիտարկում կրակելու հրաման տվողների եւ այդ սպանությունները միջեւ կապը: Քննությունը չի փորձում պարզել, թե արդյոք սպանությունների պատճառ կարո՞ղ էին լինել այն ժամանակ քաղաքական եւ ռազմական պաշտոնյաների հրամանները, իսկ հրաման տվողներից առաջինը 2008թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ում դուք, պարոն Դավթյան, մերժում եք հարցաքննել՝ պարզելու համար, թե որտեղից Քոչարյանին այն տեղեկությունները, թե ցուցարարները ավտոբուսների ետեւից կրակել են ոստիկանների վրա»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Լենա Նազարյանն ասաց. «Հրաժարվեք ձեր լիազորություններից, որովհետեւ դուք վատնում եք առկա հնարավորությունները»:

Լենա Նազարյանի խոսքով՝ թավշյա հեղափոխություն արած ժողովուրդը բոլորի առաջ անխտիր արդարության պահանջ է դրել. «Հիմա ակնհայտ է, որ Դուք չեք բավարարելն ու չեք բավարարում այդ պահանջը, չեք համապատասխանում Նոր Հայաստանի պահանջներին: Հետեւապես դուք պետք է հեռանաք եւ բացեք ճանապարհ Հայաստանում աղմկահարույց հանցագործությունների բացահայտման համար, առանց որի Հայաստանի՝ որպես իրավական պետության զարգացումը պահաղում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news