News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստանում են լիտվացի կինոգործիչներ՝ ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը եւ օպերատոր Ստոնիս Պաուլիուսը: Նրանց ընդունել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,- հանդիպման ժամանակ ասել է լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը:

Լիտվացի կինոգործիչները ներկայացրել են իրենց նախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նրանք ակնկալում են նաեւ հայկական կողմի աջակցությունը: «Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,- ասել  է Աուդրիուսը:

Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշել է, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաեւ Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական:

Լիլիթ Մակունցը խոստացել է աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ