News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ ճնշումներ են իրականացվում նաեւ վարչական լծակների գործադրմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, որը նույնպես միացել է ստորագրահավաքին:

Նրա խոսքով, իրեն հայտնի է երկու փաստաբանի  նկատմամբ իրականացված ճնշումների մասին. մի դեպքում վարչական լծակն է գործադրվել, մյուս դեպքում ընկերական հարաբերությունները:

«Փաստաբանների ճնշումների հետ կապված երկու տեղեկություն հասել է ինձ, որ ստիպել են ստորագրությունները հետ վերցնեն:  Պարզապես ես չեմ կարող անունների մասին հրապարակել, քանի որ դա կոնֆիդենցիալ է: Այդ փաստաբանները չեն ուզում, որ իրենց անունները հրապարակվեն, այդ պատճառով չեմ նշում, բայց հստակ է այդ տեղեկությունը: Մի դեպքում լծակն է օգտագործվել, օրինակ, որ եթե  այս ինչ բանը չանես, ուրեմն թող գնա, մյուս դեպքում էլ փորձել են ընկերական ձեւով խնդրել, որ պահանջը կատարեն:  Այս գործում ընդգրկված են նաեւ նախկին պաշտոնյաներ, որոնք փորձել են ընկերական խնդրանքներով ստիպել, որ հրաժարվեն ստորագրություններից: Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը, որ անընդունելի են նման երեւույթները,  ի դեպ, պետք է ասեմ, որ հակառակ այս ճնշումների՝  ստորագրությունների քանակն ավելացել է>:

Գեւորգ Գյոզալյանի՝  խոսքով այս ճնշումներին հետեւանքով մի փաստաբան  է հրաժարվել իր ստորագրությունից:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը երաշխավորող փաստաբանների նկատմամբ ճնշումներ են իրականացվում. ահազանգ

Տպել
Ամենաշատ