News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է դաշնակցային փոխգործակցության հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված շփումները: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ:

«Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ: Քննարկվել են դաշնակցային փոխգործակցության արդի հիմնախնդիրները, այդ թվում՝ հունիսի 1-ին Դուշանբեում  կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի եւ հունիսի 11-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ՝ ԵԱՏՄ կառույցների գործունեությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանավորված շփումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ