News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւում տեղի է ունեցել «Կիեւի հայերը. հին համայնքի պատմությունը» կլոր սեղանը: «Սոֆիա Կիեւսկայա» արգելոցի եւ Ուկրաինայի հայերի միության կողմից կազմակերպված աննախադեպ միջոցառումների ընթացքում հայտնի գիտնականներն ու փորձագետները պատմել են Կիեւի հայ համայնքի պատմության կարեւոր փուլերի մասին:

AnalystikaUA.net-ը հայտնում է, որ ուկրաինացի հետազոտողները նոր էջեր են բացել՝ կապված հին գաղութի, տեղական հայկական եկեղեցու ձեւավորման, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասի տեղայնացման, հայկական ինքնավարության, ինչպես նաեւ մշակութային ժառանգության հետ:

Կլոր սեղանի նիստից առաջ մասնակիցները եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը այցելել են Սբ. Սոֆիայի տաճար, որտեղ աղոթք են կարդացել, իսկ պատմական Ազգային արգելոցի գիտական մասով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Կորնիենկոն Էքսկուրսիա է անցկացրել եւ պատմել է տաճարի հետ հայերին կապող կապող հետաքրքիր փաստերի մասին:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ մասնագետներ, հայտնի փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի հասարակական ակտիվիստները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ