News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում կտրուկ իջել են վարկերի և ավանդների տոկոսադրույքները: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում  ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկելիս նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Դոլարով վարկերի տոկոսադրույքը մոտ 8 տոկոս է, դրամով՝ 11-12 տոկոս: Ինչո՞ւ այդ հնարավորությունը չկար 4-5 տարի առաջ, որ պարագայում այդ հնարավորությունն առաջացավ: Ես համոզված եմ, որ մենք ունեցել ենք այդ հնարավորությունը: Ժամանակին դա չանելը հետ գցեց մեր տնտեսությունը, իսկ այն մարդիկ, որոնք 6-7 տարի առաջ վերցրել են բարձր տոկոսով վարկեր, այսօր խնդիրների մեջ են»,-ասաց Մելքումյանը:

Ի պատասխան ԿԲ նախագահն ասաց, որ իսկապես, 2014-ից մինչ օրս վարկերի տոկոսադրույքները իջել են 3,6-4,5 տոկոսով. «Ավանդների մասով կրճատվել է մարժան, այս պահին դրամայինի դեպքում այն կազմում է1,9 տոկոս, արտարժույթի դեպքում՝ 2 տոկոս: Այսինքն բանկային համակարգում շահութաբերության մակարդակը 2017-ի վերջին կազմել է 6 տոկոս, այն դեպքում որ այն կազմել է 9-10 տոկոս»:

ԿԲ նախագահը նշեց, որ Ճգնաժամի ժամանակ խիստ դրամավարկային քաղաքականություն են վարել, իսկ վերջին 2 տարում թուլացրել են այն, որի արդյունքում հաջողվել է դիմագրավել առկա մարտահրավերները եւ ապահովել գների կայունությունը ու ֆինանսական կայունությունը:

Արթուր Ջավադյանն անդրադարձավ նաեւ ավանդների ապահովագրման մեխանիզմներին՝ նշելով, որ ավանդների ապահովագրման շեմի բարձրացումը բերեց վստահության, կտրուկ աճեցին ավանդները: Նա նշեց, որ քննարկվում է նաեւ այդ շեմը էլ ավելի բարձրացնելու հնարավորությունը:

Նշենք, որ ավանդների ապահովագրման առավելագույն շեմը դրամայինի դեպքում 10 մլն դրամ է, արտարժույթի դեպքում՝ 5 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ