News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում կապիտալի արտահոսքը մեծ ծավալներ չի ունեցել, խոսքը մի քանի տասնյակ մլն դոլարի մասին է: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկելիս նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը նշեց, որ հասարակության մտահոգությունն է առաջացրել կապիտալի արտահոսքի մասին տեղեկությունները. «Արդյոք կանխատեսո՞ւմ էիք, որ կապիտալի խոշոր արտահոսք կլինի, և եթե այո՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել հնարավոր ռիսկերը մեղմելու համար»,- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց պատգամավորը:

Արթուր Ջավադյանն ի պատասխան նշեց. «Սա ոչ թե արտահոսք է, այլ ավանդների խզումներն են ավանդների, որ եղել են ժամկետից շուտ եւ արտահոսք է, որը կարող էր լինել նաեւ բնականոն: Դրա մեջ մտնում է նաեւ գործարարների կողմից արված փոխանցումները: Մենք հայտնաբերել ենք մի քանի երեւույթ. Այն փոխանցումները, որոնք գործարարները կարող էին անել մայիսի վերջին, արել են նաեւ ապրիլի վերջին: բայց հիմնականում դրանք կապված չեն երկրից արտահոսքի հետ: Կանխիկով երկրից արտահանելու սահմանափակումներ ունենք»:

Ջավադյանը նկատեց, որ ավանդների խզումներ նախկինում էլ եղել են. «Խոշոր բանկերում ավանդների խզումների թիվը սովորաբար 10-15 է, բայց եղան դեպքեր, երբ այդ թիվը հասավ 100, 200, 300-ի օրական կտրվածքով: Մայիսի 10-ից հետո շատ բարձր տեմպերով սկսեցին վերականգնվել ավանդները: Այս պահին խզված ավանդների 70 տոկոսը վերականգնվել են»:

Ջավադյանը նշեց, որ կարելի է սպասել ավանդների բազայի բարձրացման, դրա հաշվին կբարձրանան նաեւ վարկերի ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ