News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՏՏ ոլորտի զարգացումն առաջանահերթություն է մեր կառավարության եւ Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարեւոր  նրբություն, թե ինչու ենք մենք կարեւորում ՏՏ զարգացումը, եւ դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլեւ գաղափարական: Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետեւյալն է. դա մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը եւ ավելի նեղացնում անհնարի սահմանը: Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ սա վերաբերում է  բոլոր ոլորտներին»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը տեւական ժամանակ արգելակվել է անհնարինություն վերնագրված պատնեշների առաջ. «Մենք այսօր պետք է արձանագրենք, որ անհնար մեզ համար ոչինչ չկա, եւ մեր նպատակներն իրագործելի են: Դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ