News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Լոս Անջելես շրջանի հինգ բնակիչների, որոնցից երեքը հայեր են, բժշկական ապահովագրությունների օգտագործմամբ խարդախության սխեմային մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել։ Գարի Ճզմեջյանը, Մարինա Սարգսյանն ու Լուսինե Իլանգեզյանը ներգրավված են եղել խարդախ սխեմայում, որի հասցված վնասը 8 մլն դոլար է։ Խարդախները հիվանդներին անվճար կոսմետիկ պրոցեդուրաներ են առաջարկել, որոնք ապահովագրության մեջ ներառված չեն եղել, ապահովագրության տվյալները տրամադրելու փոխարեն։ Մեղադրյալները, որոնք աշխատել են կլինիկաներում, բժշկական պրոցեդուրաների ծախսերը վճարելու համար ապահովագրողներին հաշիվ են ներկայացրել, հաղորդում է «Los Angeles Daily News»-ը:

Գարի Ճզմեջյանը, հանցավոր դավադրության  հիմնական մասնակիցներից մեկն է եղել: Նախկինում հետաքննության բաժնում նա քննիչ է աշխատել։ Նա կլինիկայի տիրոջը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ապահովագրական ընկերության մասին, ինչպես նաեւ շեղել է այլ քննիչների ուշադրությունը այդ կլինիկայից։

2012-ից 2017 թվականներին մեղադրյալները կեղծ դիմումներով 20 մլն դոլարի հայտ են ներկայացրել ապահովագրողներին եւ ստացել 8 միլիոն դոլար։

Նրանց խարդախություն կատարելու նպատակով առողջապահության ոլորտում դավադրության  մեջ, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում խարդախության  13 դեպքերի համար մեղադրանքներ են ներկայացրել։ Մեղադրական յուրաքանչյուր կետի համար նրանց առավելագույնը 10 տարվա ազատազրկում է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ...
Վստրեչի Ապերի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ (ֆոտո)
Սակայն նա նշեց, որ նման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ վստահ է, որ դատարանը կմերժի դրանք…
Մեղադրանք է առաջադրվել Նալբանդյանի գյուղապետին՝ պարարտանյութեր բաշխելիս չարաշահումների համար
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ., 2007թ. ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը…
Լիոնի համալսարանի ուսանողական քաղաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել (վիդեո)
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ տուժել է: Շենքում գտնվողները տարհանվել են...
«Մաեստրո» Գրիգոր Սարգսյանն է եղել թենիսի պայմանագրային խաղերի կազմակերպման ետեւում
Անցյալ շաբաթ բազմաթիվ թենիսիստներ, որոնք չեն պատկանում...
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ