News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին 49-ամյա տղամարդու սպանություն է տեղի ունեցել Կապան քաղաքում: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի և գլխի շրջանում վնասվածքներով, և 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ի սահմաններում, Կոնստանտին Ս.-ն նշված բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին և գլխին, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է «Կապան Բ/Կ», որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք» եւ գտնվում է հսկողության տակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ