News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չե՞ք տեսնում, իմ վրա հալ կա՞: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես ընդդիմադիր գործիչ իրեն փողոցային պայքարում պատկերացնո՞ւմ է:

«Իմ վրա հալ կա՞։ Չեք տենում, ես առողջություն ունե՞մ՝ հելնեմ քուչեք»,- հավելեց Սարոյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե արտահերթ ընտրությունների դեպքում, ի՞նչ է կարծում, իրեն ձայն տվող կլինի՞. «Կյանքը սաղ ցույց կտա։ Մինչեւ չգա թազեն, հինը չի հիշվի։ Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մեկի վրա ցեխ չկամ շպրտած: Հիմա ազգի վատն ինչ ա, որ իրար վրա ցեխ շպրենք, մնդռենք, լավը վատից չտարբերենք: Ես երբեք տենց բան չեմ արել, հիմա էլ չեմ անի»:

Սեյրան Սարոյանը նաեւ հույս ունի, որ նոր, երիտասարդ ղեկավարներն օրենք չեն խախտի: Այդ դեպքում, ասում է, ընտիր ղեկավար կլինեն:

«Երիտասարդ տղերքն եկել են, ասում են՝ փորձ չունեն, իբր սաղի պապերը մինիստրեր են եղել: Ջահել են, կգան, կսովորեն: Կա օրենք, եթե օրենքը չխախտեն, ընտիր ղեկավար կլինեն, բայց որ սկսեն օրենքները ֆռցնել, շուռ տալ, ա՛յ սրանք, ճիշտ են ասում, տրյուկներ անել չգիտեն։ Օրենքով պտի էթան առաջ»,- հայտարարեց պատգամավորը:

Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելիս ՀՀԿ-ականները բազմիցս բարձրաձայնում էին Հայաստանի երրորդ նախագահի փորձը, հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում եւ արցախյան բանակցություններում: Լրագրողները հարցրել են Սեյրան Սարոյանի կարծիքը Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին:

«Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ իմանամ՝ Նիկոլի մտքի մեջ ինչ կա: Բայց որ Նիկոլը հայրենասեր, թասիբով տղա ա, չեմ կարա կասկածեմ։ Մի Նիկոլն Ազգային ժողովում սաղին խառնում էր իրար: Ինքն ամեն ինչը, ինչ ժողովրդին պետք ա, գիտի, բարձրաձայնել ա: Հիմա ինչ խոսացել ա, թող դնի նայի, սաղ յութուբներում կա»,- հայտարարեց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ