News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանությունում պարզաբանել են նորամուծությունների իմաստն ու նպատակը:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի եւ ՀՀ  ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի մասնակցությամբ հապշտապ կերպով հրավիրված մամուլի ասուլիսին հայտնի դարձավ, որ նորամուծությունների միակ նպատակը  քաղաքացիների սոցիալական բեռի թեթեւացումն է:

Այդպես, ըստ Խաչատրյանի, երթեւեկության կանոնների խախտումների համար հսկայական տուգանքներ կուտակած վարորդները պարզապես ի վիճակի չեն դրանք վճարել: Ինչպես պարզաբանեց Խաչատրյանը, եթե այդ անձինք ունենային որեւէ բան, Դատական ​​ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կլուծեր այս խնդիրը:

Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ պրակտիկան կորոշի ճանապարհային երթեւեկության ոլորտի հետագա քաղաքականությունը: «Մենք հույս ունենք, որ պատժի մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա երթեւեկության անվտանգության վրա: Ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցներն այժմ կարող են երթեւեկության մշակույթ ցույց տալ, եւ հարկադիր մարմինների կարիք չկա: Սակայն, եթե պրակտիկան ցույց տա, որ վերահսկողության բացակայությունը բացասաբար է ազդում, իհարկե, վարչարարությունը կփոխվի եւ կխստացվի»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա՝ իրավիճակի ուսումնասիրությունները եւ առաջարկությունները հիմնված են  վարչապետի անձնական ​​հրահանգների վրա:

Մինչդեռ, այն խախտումները, որոնք առաջարկվում է մեղմացնել, նախկինում եւս վարորդների կողմից վեճերի եւ բազմաթիվ բողոքարկումների առարկա են եղել: Ընդհանուր առմամբ, դրանք կազմում էին բողոքարկումների ընդհանուր թվի 80 տոկոսը:

Ինչ վերաբերում է համաներման նախաձեռնությանը, ապա այն արդեն քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարությունում: Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ նախատեսվում է ներել 13,7 մլրդ դրամ նրանց, ում 2012-ից մինչեւ 2017 թվականը հաջողվել է խուսափել տուգանքների վճարումից: Միեւնույն ժամանակ, նշանակություն չունի, թե որքան տուգանք է կուտակել տվյալ քաղաքացին. եթե չի վճարել, ապա կներվի:

Հիշեցնենք, որ այդ միջոցները ուղղվել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամ: Այդ գումարով նաեւ սարքավորումներ են ձեռք բերվել: Անցյալ տարի հիմնադրամը համալրվել էր երթեւեկության կանոնների խախտման համար եւս մոտ 9 մլրդ դրամ տուգանքով:

Հատկանշական է, որ, չնայած նախկինում բազմիցս հնչեցված երթեւեկության կանոնների խախտումների աճի վիճակագրությանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչները ոգեւորվածությամբ խոսում էին վարորդների շրջանում ձեւավորված մեքենա վարելու մշակույթի մասին, ինչը եւ թույլ է տալիս մեղմացնել քաղաքականությունը:

Ձեւավորվել է համապատասխան մշակույթ, որը մինչեւ տեսախցիկների ներմուծումը գոյություն չուներ, եւ դրանց անհրաժեշտությունն այլեւս չկա: Սակայն եթե այդ մշակույթում բացեր հայտնաբերվեն, ապա ՃՈ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել եւ նույնիսկ հնարավոր է, որ տեսախցիկները վերադարձվեն, նշեցին ՃՈ ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ