News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 23-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացի բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթը:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք դեմ են քվեարկել, քանի որ առարկություններ են ունեցել, սակայն իրենց առաջարկության վերաբերյալ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել պետաիրավական հանձնաժողովում, ուստի կողմ կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ:

Օրինագծերի թափոթն ընդունվեց 76 կողմ ձայներով, միաձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագծով առաջարկվում է, որ պատժից պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում՝ մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական ծառայությունը եւ պրոբացիայի ծառայությունը երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն:

«Եթե 2 եզրակացությունը դրական է, ավտոմատ ՔԿՀ պետը որոշում է կայացնում գործը ներկայացնել դատարան: Եթե մի զեկույցը բացասական է, այդ դեպքում դատապարտյալն է որոշում՝ գործը գնա դատարան, թե ոչ: Եթե երկուսը բացասական է, ապա պատժից պայմանական վաղակետ ազատման հարցը չի ներկայացնում դատարան, իսկ դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը»,-նշել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նոր օրինագիծ. պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը մեխանիկական կդառնա. Քրմոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ