News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերեւույթ կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: Դեռեւս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրեւ հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ այդ հարցում ցուցաբերվող հետեւողականության նկատմամբ հանրային վստահության եւ աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական մարմիններում նմանատիպ դրսեւորումներն ու սխեմաները եւ դրանցում ներգրավված պաշոնատար անձանց գործունեությունը:  

Արդյունքում 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ մայիսի 18-ի դրությամբ, միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել եւ քննվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցանք կատարելու դեպքերի վերաբերյալ 147 քրեական գործ: Այդ քրեական գործերով պետական ծառայություն իրականացնող 47 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առավելապես կոռուպցիոն բնույթի (կաշառք ստանալը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը) հանցագործություններ կատարելու համար:

Այդ պաշտոնատար անձանցից՝

• 15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից՝ 2-ը քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը օպերլիազորներ, 1-ը բաժնի պետ, 1-ը հերթապահ մասի պետ, 1-ը ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը բաժնի պետի տեղակալ, 2-ը անձնագրային ծառայության ղեկավար,  3-ը այլ ծառայողներ,

• 10-ը ՀՀ քննչական կոմիտեի  ծառայողներ են, որոնցից՝ 1-ը քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը մարզային քննչական վարչության  պետ, 8-ը քննիչ,

• 13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների  աշխատակիցներ են, որոնցից՝ 1-ը քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը օպերատիվ բաժնի պետ, 11-ը այլ ծառայողներ,

• 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  աշխատակիցներ են, որոնցից՝ 2-ը հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը այլ ծառայող,

• 2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  աշխատակիցներ են,

• 3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  հարկային տեսուչներ են,

• 1-ը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության  բաժնի պետ:

Վերը նշված քրեական գործերից 24 քրեական գործ պետական ծառայություն իրականացնող 35 պաշտոնատար անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, իսկ պետական ծառայություն իրականացնող 12 պաշտոնատար անձի վերաբերյալ 38 քրեական գործ գտնվում է նախնական քննության փուլում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ