News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին եւ քննարկել վստահելի ԱԺ ընտրություններ անցկացնելու հարցը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ ընդհանրապես եւ հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, դատական համակարգը բարեփոխելով եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Այդ համատեքստում դեսպան Քիսլերը Գերմանիայի կառավարության անունից աջակցության է հայտնել նախարարին նշված գործընթացները բարեհաջող իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին    պատրաստակամության համար եւ նշել, որ նոր կառավարությունը վճռական է կյանքի կոչելու հասարակության սպասելիքները՝ որքան հնարավոր է արագ եւ որակով: Այդ առումով նախարարը կարեւորել է վստահելի, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմների ներդմանը, ինչպես նաեւ քննարկել պետական ծառայությունները բոլոր բնակավայրեր հասցնելուն ուղղված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ