News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում իրենց նախընտրելի թեկնածուն Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։

Հայտարարությունում ասվում է.

«Ներքոստորագրյալ անհատներս ու կազմակերպություններս հայտարարում ենք, որ սատարում ենք Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ ավագանու արձակման հանրային պահանջը՝ համարելով, որ կոռումպացված ու անպատիժ հանցավոր խմբակը չի կարող եւ չպետք է շարունակի ղեկավարել Երեւանի քաղաքային իշխանության մարմինները։

Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի համար կենսական եւ քաղաքական մեծ նշանակության հաստատություն է, եւ դրա՝ օր առաջ ազատագրումը ՀՀԿ-ական ռեժիմից համաժողովրդական շարժման հաջորդ հաղթական հանգրվանը կլինի։ Երեւանի կառավարման մարմինները ընտրովի են, կոչված են ներկայացնել երեւանցիներին, եւ ուրեմն դրանց ձեւավորման մեջ առավելագույնս պետք է հաշվի առնվեն երեւանցիների եւ քաղաքային խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնած խմբերի կարծիքն ու նախընտրությունները։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ընթացիկ փոփոխությունների հռչակած արժեքներն անհրաժեշտաբար պետք է տեսանելի կերպով հաստատվեն գործնականում։ Երեւանի համայնքային իշխանությունների մասով դա նշանակում է, որ քաղաքապետը պետք է լինի ոչ միայն հմուտ, բանիմաց եւ քաղաքային բազմաթիվ խնդիրների լուծմանը պատրաստակամ, այլեւ երեւանցիների, հատկապես հաճախ անտեսված սոցիալական խավերի խնդիրների հանդեպ զգայուն քաղաքական գործիչ։

Ելք խմբակցությունից Երեւանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը, մեր պատկերացմամբ, լավագույնս է համապատասխանում այս չափորոշիչներին:

Զարուհի Բաթոյանն ունի ամենատարբեր սոցիալական խմբերի հետ հավասար մասնակցային սկզբունքով աշխատելու, առավել անտեսված խմբերի ձայնը բարձրացնելու, նրանց ինքնակազմակերպմանն ու խնդիրների համակարգային լուծմանն աջակցելու տարիների փորձ։ Ընտրովի մարմինների բարեփոխումը ենթադրում է այնպիսի ղեկավարի առաջադրում, որ կրողն է հորիզոնական աշխատանքային գործելաոճի եւ ունակ է սովորական մարդկանց խնդիրներին  արձագանքելու, այդ թվում՝ ամենից լռեցված ձայներին ականջալուր լինելու։ Մենք կարեւորում ենք այսպիսի կառավարչական մեթոդների ներմուծումը Երեւան քաղաքի գլխավոր ներկայացուցչական մարմին եւ առօրյա քաղաքական կյանք։

Լինելով քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակից՝ Զարուհի Բաթոյանը քաջատեղյակ է այդ պայքարների պահանջներին, քաղաքացիների կարիքներին եւ Երեւանի ամենակենսական խնդիրներին։ Նա նաեւ անձնական փորձառությամբ գիտի Երեւանի հանրային եւ մասնավոր տարածքների ու տրանսպորտային միջոցների անմատչելիության խնդիրը, ինչից ելնելով` առավել զգայուն է մեր քաղաքի բազմաթիվ խնդիրների եւ խոցելի խմբերի կարիքների հանդեպ։ Սա կարեւոր է Երեւան քաղաքի կառավարման գործում տարբեր քաղաքացիների շահերի ներկայացման առումով։ Նրա առանձնահատուկ մոտեցումների մասին են վկայում նաեւ շարժման ընթացքում հարթակից իր ելույթներում հնչեցրած ուղերձները, որոնք իրենց ներառողականությամբ որակապես նոր երանգ հաղորդեցին ժողովրդական պայքարին։

Որպես Երեւանի քաղաքապետ՝ Զարուհի Բաթոյանի պաշտոնավորումը դրական ուղերձ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ հատկապես հանրային տեսանելիություն չունեցող, մամուլի հասանելիությունից, սոցիալական եւ քաղաքական արտոնություններից զրկված խմբերի ու անհատների համար՝ իրենց առավել զորացված զգալու, սեփական խնդիրները քաղաքականացնելու եւ հանրային օրակարգ բերելու առումով։

Հետեւաբար, Զարուհի Բաթոյանի թեկնածության պաշտպանությամբ մենք ընդգծում ենք նորացվող Հայաստանում քաղաքական մտածողության հեղափոխության անհրաժեշտությունը։

Ուստի, կոչ ենք անում Զարուհի Բաթոյանին՝ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Ելք խմբակցությունից ավագանու անդամ, առաջադրել իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում, երբ քաղաքացիների համատեղ ուժերով Տարոն Մարգարյանի հեռացումը կլինի կատարված իրողություն։ Մենք խրախուսում ենք մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զարուհի Բաթոյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա Երեւանի ներկայիս ավագանու կազմից լավագույնս կմարմնավորի քաղաքական մեծ փոփոխությունների արժեքները։ Ակնկալում ենք, որ ժողովրդական շարժման իրական որակական փոփոխություններին հետամուտ բոլոր մարդիկ, այդ թվում՝ իր թիմակիցները կաջակցեն Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Երեւանի քաղաքապետի պաշտոնում Զարուհի Բաթոյանի ընտրությունը արժեքավոր քայլ կլինի ժողովրդական հեղափոխության բերած նոր արժեքների հաստատման առումով, որով մեզ եւ աշխարհի համար եւս մեկ առաջադիմական ձեռքբերում կարձանագրենք։

Հուրիկ Ադդարեան

Օլյա Ազատյան

Արթուր Աթայան

Լարա Ահարոնեան

Աստղիկ Ասլանյան

Շուշան Ավագյան

Սոս Ավետիսյան

Սոնա Առաքելյան

Աննա Արուճյան

Նորայր Արուճյան

Աշխեն Բաբայան

Նարե Բաբայան

Արփի Բալյան

Աննա Բաղրամյան

Վահե Բուդումյան

Սուսաննա Գյուլամիրյան

Կարին Գրիգորյան

Վարդինե Գրիգորյան

Ինեսա Թադեւոսյան

Լուսինե Թալալյան

Հասմիկ Թանգյան

Աննա Թերզիկյան

Անի Թունիյանց

Անտոն Իվչենկո

Նանա Լանդաու

Լուսինե Խանդիլյան

Գոհար Խաչատրյան

Լուսինե Խառատյան

Իննա Խոլոդովա

Աննա Կամայ

Աննա Կարապետյան

Մարիա Կարապետյան

Ռոբերտ Կարապետյան

Վարդան Համբարձումյան

Սալբի Հայրապետյան

Արուս Հարությունյան

Զարուհի Հովհաննիսյան

Տաթեւիկ Հովսեփյան

Մարիամ Ղարագյոզյան

Նանա Մանթաշեւա

Սոֆյա Մանուկյան

Հասմիկ Մարտիրոսյան

Ավնիկ Մելիքյան

Հելենա Մելքոնյան

Նվարդ Մինասյան

Լուսինե Նավասարդյան

Աննա Նիկողոսյան

Գոհար Շահնազարյան

Անեթ Շամիրյան

Ստելլա Չանդիրյան

Հայարփի Պապիկյան

Սեւան Պետրոսյան

Անի Սախլյան

Լուսինե Սարգսյան

Ռիմա Սարդարյան

Անահիտ Սիմոնյան

Լիլիթ Ստեփանյան

Շողակաթ Վարդանյան

Մարիաննա Փահլեւանյան

Ալիսա Քամալյան

Արմինե Օգանեզովա

Արուսիկ Օհանյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Էկոլոգիական իրավունք ՀԿ

Իմ իրավապաշտպանը ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ

ՀԱՆՈՒն Հավասար Իրավունքների ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

«Հյուման ռայթս հաուս Երեւան» իրավապաշտպան կազմակերպությունների միություն

Սոցիոսկոպ ՀԿ

«Սեւազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային եւ իրավապաշտպան ՀԿ

Տպել
Ամենաշատ