News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք պատկերացումն այն է, որ արտահերթ ընտրություններ անցկացնենք աշնանը, բայց մեր պատկերացումը պետք է փորձենք համադրել այլ քաղաքական պատկերացումների հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչ կանի, եթե Facebook-ում այսօրվա իր գրառումը կյանքի չկոչվի եւ քաղաքացիները շարունակեն քաղաքացիական անհնազանդություն իրականացնել, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞ւմ դեմ։ Ես ասում եմ եթե այդ անհնազանդության ակցիաներն իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն դրանք պետք է դադարեցվեն եւ պետք է այդ հարցերը բարձրացնեն քաղաքացիները եւ աշխատեն կառավարության հետ, որովհետեւ սա իրենց կառավարությունն է, իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել  ՀՀ քաղաքացիների, ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ։ Սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը թող ոչ ոք չմեկնաբանի թուլության մթնոլորտ։ Սա շատ վտանգավոր մեկնաբանություն կլինի։ Ես կարծում եմ՝ մենք կկարողանանաք ապահովել հանրապետության բնականոն կենսագործունեությունը»:

Հիմա անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է իրականացնել սաբոտաժի գործողություններ. Նիկոլ Փաշինյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ