News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը մանդատից հրաժարվելու որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե դուք դիտո՞ւմ եք դա որպես պայքար քաղաքապետի պաշտոնի համար, Փաշինյանն արձագանքեց. «Քանի որ իր գործողությունները  Ալեն Սիմոնյանը ինձ հետ չի համաձայնեցրել, կարծում եմ ճիշտ կլինի ինքը իր գործողությունները մեկնաբանի»:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը վայր է դնում պատգամավորի մանդատը եւ կմնա Երեւանի ավագանու անդամ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նա ցանկանում է մնալ ավագանու անդամ, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո հավակնի քաղաքապետի պաշտոնին:

 

Տպել
Partner news