News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած զինծառայող Համլետ Գրիգորյանը Երեւանից էր, մեկ տարվա զնծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էրեբունու զինկոմիսարիատից:

Համլետ Գրիգորյանը տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր մեկ քույր: Մահացած զինծառայողի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, հայրն ու մայրը չեն աշխատում:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով  (Ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից. ՊՆ-ն ներկայացրել է նոր կարգը
Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս...
Հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի...
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ
Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ...
ՊՆ-ում մշակում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը եւ սկզբունքները
Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում...
Մահացած զինծառայողի մարմնին առկա են քերծվածքներ. ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող
Դրանք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ...
Զինվորների ներքնաշորերի հետ կապված խնդիր կա, տեսախցիկների ներքո բանակցություններ են լինելու. Փաշինյան
Կառավարությունը հավանություն տվեց «Սաթենկար» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տալու մասին հարցին, որը վերաբերում է ապրանքների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատելուն...
Partner news