News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ չի լինելու։ Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Նա նշել է, թե ունենալով նախարար աշխատելու երկար տարիների փորձ, վստահ է, որ ամեն ինչ լավ կլինի նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Նախարարը նաեւ նորմալ գնահատեց քննադատությունները։

Հարցին, թե ինչ կադրային փոփոխություններ են լինելու, Ռոստոմյանը պատասխանել է, թե կադրային ջարդ չի լինելու։ «Ես առաջին իսկ նիստին հայտարարել եմ, որ այն աշխատակիցները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որեւէ մեկի հետ խնամի-ծանոթ լինելուց, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, կմնան եւ կաշխատեն։ Նույնի հակառակը, անկախ հայացքներից, ծանոթներից, եթե չհամապատասխանեն, չեն աշխատի»,- ասել է նախարարը։

Նա նկատել է, թե նախարարությունում այս պահի դրությամբ ստուգումներ են սկսվել, որոնք ավարտելուն պես հրապարակային կներկայացնենք արդյունքները։

Հարցին, արդյոք ստուգումներ անցկացնելու են Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում, նախարարը պատասխանել է, թե ստուգումներ լինելու են բացառապես բոլոր կազմակերպություններում, անխտիր, եւ նշանակություն չունի,թ ե այդ օբյեկտն ում է պատկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ