News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից, եթե Փհենյանի միջուկային ծրագրի վերաբերյալ  առաջիկա բանակցությունները սխալ ուղղությամբ ընթանան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը:

«Վատ գործարքը տարբերակ չէ: Ամերիկյան ժողովուրդը հույս ունի, որ մենք ամեն ինչ ճիշտ կանենք: Եթե սեղանին ճիշտ գործարք չլինի, մենք կհեռանանք»,- ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, սակայն Փհենյանը սպառնացել է չեղարկել այն Վաշինգտոնի կողմից միակողմանի պահանջների պատճառով: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ հանդիպումը կարող է չկայանալ: Սակայն Պոմպեոն հավաստիացրել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է պատրաստվել հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ