News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ, ՙՏիգրանակերտ՚ զորավարժարանում խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Որպես ուսուցանվողներ հրավիրվել էին ՊԲ-ի միավորումների եւ զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Դիմելով վերջիններիս, բանակի հրամանատարը անդրադարձ կատարեց անցկացվող միջոցառման կարեւորությանը, մասնավորապես նշելով, որ զորքերի պատրաստության բարձրացմանը միտված յուրաքնչյուր գործընթաց կազմակերպելիս, պետք է հաշվի առնել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության պայմանները:

Ծավալված ուսումնական կետերում միավորումների եւ զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ծանոթացան հետեւյալ թեմաներով պարապմունքների անցկացման օրինակելի կարգին.

- Ստորաբաժանման կամ անհատ զինծառայողի կողմից հենակետի փոխումը` հակառակորդի կողմից շրջանցում թույլ չտալու նպատակով, ծանր հրանետային համակարգերից պաշտպանվելու եւ մարտունակության վերականգնման առանձնահատկությունները, տարհանման եւ առաջին բուժօգնության կազմակերպումը` մարտական գործողությունների ժամանակ, զրահախմբի ձեւավորման սկզբունքները, տեղաբաշխումն ու լուծվող խնդիրները, զորավարժությունների ժամանակ մշակվող փաստաթղթերն ու գնահատման կարգը:

Գումարտակային մարտավարական  զորավարժության թեմատիկ բովանդակությունը ընդհանուր գծերով համապատասխանում էր զորամասի մարտական խնդիրներին: Ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ինտենսիվ հրետանային կրակի պայմաններում դուրս են գալիս մարտական կիրառման շրջան, եւ շրջափակման սպառնալիքի պայմաններում վարում պաշտպանողական մարտ, այնուհետեւ երկրորդ շարակազմի եւ աջակցող ստորաբաժանումների հետ անցնում  հակագրոհի, վերականգնում առաջնագիծն ու զբաղեցնում նախկինի համեմատ առավել նպաստավոր բնագծեր: Գումարտակային մարտավարական զորավարժության բոլոր մասնակիցները բարձր գնահատականներով կատարել են առաջադրված խնդիրները:

Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամկազմի ունակությունները` մարտի տարբեր տեսակներում` ենթակա եւ տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, գումարտակի շտաբը մարզվել է տվյալների նախապատրաստման, հաշվարկների կատարման եւ փոխգործակցության անընդհատ ապահովման հարցերում, կրտսեր հրամանատարական օղակի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու կրակի կառավարման, որոշումների ընդունման եւ խնդիրների առաջադրման կարողությունները, իսկ ստորաբաժանման զինծառայողները սովորել են գործել շատ ավելի ներդաշնակ ու ձեռք բերել բարոյամարտական առավել կայուն հատկանիշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ