News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունները կանցնեն պատշաճ կերպով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ հարցով խորհրդակցել է ՀՀ մշակույթի նախարարի հետ: Փաշինյանը ընդգծեց այս տարեդարձի կարեւորությունը, որը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:

«Վերջին քաղաքական իրադարձությունների պատճառով մենք մի փոքր շեղվել էինք այս հարցից: Սակայն միջոցառումները կանցնեն պատշաճ կերպով: 100-ամյակը դա միայն մայիսի 28-ը չէ: Մենք քննարկել ենք այս հարցը մշակույթի նախարարի հետ: Պետք է ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ կազմակերպվեն»,- ասաց կառավարության ղեկավարը: Բացի այդ, նա նշեց, որ Սարդարապատում հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն՝ ռազմական շքերթի տարրերի օգտագործմամբ, իսկ Երեւանում տոնական համերգ տեղի կունենա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ