News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի հասցեին  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները վկայում են Վաշինգթոնի քաղաքական սնանկության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով, Վաշինգթոնը փաստացի իր արտաքին քաղաքականությունը հանել է աճուրդի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած լոբբի, որն ավելի շատ գումար կառաջարկի, կկարողանա ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը՝ իր պահանջներին համապատասխան:

«Պոմպեոն եւ ներկայիս ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաները ոչ միայն իրենց սխալ երեւակայության եւ սխալ պատկերացումների պատանդն են դարձել, այլ ինչն ավելի վատ է՝կոռումպացված լոբբիստների », - ասել է Զարիֆը:

Նա նշել է, որ Պոմպեոյի կեղծ հայտարարությունները հիմնված են  ԱՄՆ-ի հին ու ձախողված քաղաքականության վրա, միայն այս անգամ դրանք ավելի հանդուգն եւ կոշտ են արտահայտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ