News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը  պատկերացնում է՝ ինչ կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին է խոսում ԱԱԾ նորանշանակ տնօրենը, սակայն դրանց մասին իրավունք չի վերապահում իրեն խոսել, քանի դեռ փաստերը հրապարակված չեն: NEWS.am-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց՝ կողմնակից է ԱԱԾ պետի մոտեցմանը, որ  ավելի լավ է ապօրինի միջոցներով  հարստացածներից գումարները հետ վերցնել ու ուղղել բյուջե, քան րանց ազատազրկել:

«Այո, կա քաղաքական մոտեցման խնդիր, այդ մոտցումն ավելի փափուկ է հարցերը լուծում, քան ցնցումային մոտեցումը: Մեզ պետք չեն ցնցումներ:  Պիտի գիծ քաշվի ու ասվի՝  սրանից հետո էսպես է լինելու, սա է ճանապարհը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին, ապա եթե գործել են կոռուպցիոն սխեմաներ, ապա դրանց մեջ գտնվողներին պատժելը պարտադիր է,  ամեն ինչ պետք էլինի օրենքով, հիմա չես կարող զանգով մարդ դատել»,-ասաց Ցոլակյանը:

 

Տպել
Ամենաշատ