News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը չեղարկել է հաջորդ ամսվա սկզբին նախատեսված Իսրայել այցը` վկայակոչելով «ներքին օրակարգի պատճառները», հաղորդում է AFP-ն:

Ակնկալվում էր, որ Ֆիլիպը հունիսի 1-ին կայցելի Երուսաղեմ, միջոցառմանը մասնակցելու համար, որը պետք է նպաստի Ֆրանսիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններին: Նա նաեւ մտադիր էր մեկնել է Թել Ավիվ, ինչպես նաեւ Ռամալլու:

Ֆրանսիայի վարչապետի օգնականները նշել են, որ բարեփոխումների կապակցությամբ կառավարությանը դժվարին օրեր են սպասվում, ինչպես նաեւ հիշեցրել են, որ վարչապետը չեղյալ է հայտարարել ապրիլին Մալի կատարվելիք այցը:

Մերձավոր Արեւելքում տիրող լարված իրավիճակի պայմաններում  Իսրայել այցից հրաժարվելը սակայն կարող է կապված լինել նրա հետ, որ Ֆրանսիան աշխատում է իրանական միջուկային պայմանագիրը պահպանելու ուղղությամբ, որին դեմ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ