News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է արել թուրքական լիրայի արժեզրկման հետ կապված։

Կարո Փայլանը գրել է. «Դոլարն արդեն 4.9 է։ Եթե շտապ տնտեսական միջոցառումներ չիրականացնենք, ապա հունիսի 24–ից հետո ով էլ հաղթի ընտրություններում փլատակներ է ժառանգելու։

Էրդողանը Թուրքիային դեպի սնանկացում է քարշ տալի։ Չպետք է սպասենք հունիսի 25–ին»։

Նշենք, որ Թուրքիայի լիրան աննախադեպ արժեզրկվում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Մեկ ամսվա ընթացքում թուրքական լիրան 3.9–ից հասել է 4.9–ի, իսկ տարեսկզբի համեմատ այն արժեզրկվել է 30 տոկոսով։

Տպել
Ամենաշատ