News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի նոր կառավարության ծրագիրը լինելու է շատ հավակնոտ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Դիտարկմանը,թ ե Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ կառավարության առաջնահերթությունը արտահերթ ընտրություններն են, մինչդեռ ՀՀԿ-ականները ոչ Ընտրական օրենսգիրքը փոխելու, ոչ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, Միրզոյանը պատասխանել է. «Մենք այդպիսի անհրաժեշտություն տեսնում ենք։ Նախագիծը երբ կդրվի աշխատանքային սեղանին, մենք խնդիր ունենք համաձայնեցնելու, սուր անկյունները հարթելու, հասնելու բոլորի համար ընդունելի տարբերակի, կամ առնվազն այնպիսի տարբերակի, որը ԱԺ-ում կարժանանա հավանության»,- ասել է փոխվարչապետը։

Նա նաեւ խոսել է կառավարության ծրագրից, նշել, որ իրենք շատ հավակնոտ ցուցանիշներ են դնելու տարբեր ոլորտներում։ «Եւ դա ամենեւին չի լինելու 7,5 տոկոսն անցնելու հավակնությունը։ Դա չի արտահայտվելու զուտ թվի տեսքով։ Ի վերջո ականատես ենք եղել ֆանտաստիկ թվերի, որը քաղաքացիները չեն զգացել։ Կառավարության ծրագիրը լինելու է շատ հավակնոտ»,- ասել է նա՝ միաժամանակ կոնկրետ թվեր չնշելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ