News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի պատմական գագաթաժողովի ճակատագիրը կորոշվի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AFP-ն:

Նա նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստական առաքելության կապակցությամբ մեկնել է Սինգապուր: Ամերիկացիները կհանդիպեն Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման բոլոր մանրամասները կարգավորելու համար:

 «Ինչ էլ որ լինի, մենք կիմանանք հաջորդ շաբաթ,-ասել է Թրամփը: «Եթե մենք կանդիպենք, կարծում եմ, որ դա հրաշալի կլինի Հյուսիսային Կորեայի համար»:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ գագաթաժողովի ճակատագիրը Հյուսիսային Կորեայի ձեռքում է: «Այս որոշումն ի վերջո կախված է Կիմ Չեն Ընից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ