News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի օգնությունը այն երկրներին, որոնք, ըստ նրա, ոչինչ չեն ձեռնարկում MS-13 խմբավորման անդամների անօրինական ներթափանցումը ԱՄՆ դադարեցնելու համար, կրճատելու նպատակով ծրագիր է մշակում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք կվերանայենք օգնության տրամադրման մեր ամբողջ համակարգը: Կլինեն շատ մեծ փոփոխություններ», - ասել է Թրամփը:

Նա ծրագրի մանրամասները չի ներկայացրել: «Մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք, մտադիր ենք բավականին մեծ գումար կրճատել», - ասել է նա:

Mara Salvatrucha-ն կամ MS-13-ը  զբաղվում է հանցավոր բիզնեսի բազմաթիվ տեսակներով, այդ թվում`թմրամիջոցների, զենքի եւ մարդկանց վաճառքով, կողոպուտով, պատվերով սպանություններով, փրկագին ստանալու նպատակով առեւանգումներ կատարելով, կավատությամբ, մեքենաների գողությամբ, փողերի լվացմամբ եւ խարդախությամբ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ