News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իմ համար հին ու նոր Հայաստան չկա, Հայաստանը մեկն է։ Այդ մասին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասել է լրագրողների հետ զրույցում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո։

Լրագրողի հարցին, թե մի քանի օր է՝ վերադարձել է Երեւան, նոր Հայաստանի զգացողություն ունի, Մխիթարյանը պատասխանել է. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է եւ կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան: Ամեն անգամ Հայաստան գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ եւ փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ