News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում երկու կարևոր տոնակատարություններին ընդառաջ հոբելյանական հանդիսություններին նվիրված արտասովոր նվեր է պատրաստվում։ Պետերբուրգյան բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ՝ այս տարվա սկզբին մեկնարկել է խորհրդանշական ակցիա՝ Հայաստանի ու Երեւան քաղաքի դրոշները ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ), փոխանցում է Novostnik–ը։

Դրոշները տիեզերական ճանապարհորդության ուղարկելու առաջարկով առաջին հերթին նա դիմել է Տիեզերագնացության դաշնության հյուսիս–արեւմտյան բաժնի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին։ Օլեգ Պետրովիչը նախաձեռնությանը սատարել է՝ շեշտելով տիեզերագնացության ոլորտում հայերի ներդրումը։ Չէ՞ որ լուսնագնացության ինքնագնաց շասսի առաջին կոնստրուկտորը Ալեքսանդր Լեոնովիչ Քեմուրջյանն է եղել։ Նա նաեւ նշել է Հրաչյա Պողոսյանի անձնական ներդրումը տիեզերագնացության ոլորտում։

Ապա ստացվել է դրոշները ՄՏԿ ուղարկելու «Ռոսկոսմոս»–ի ղեկավարության հավանությունը։

Փետրվարին արքեպիսկոպոս Եզրասի (Ներսիյան) օրհնությամբ, բարերարին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նորին Սրբությունը ոչ միայն հավանություն է տվել այս նախաձեռնությանը, այլ նաեւ իր օրհնանքն է տվել։

Մարտի 2-ին Մոսկվայում՝ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան շենքում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի խնդրանքով հյուրերին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Հյուրերի թվում են եղել Հրաչյա Պողոսյանը եւ ՌԴ հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմեւը, որն էլ պետք է դրոշը հասցնի ՄՏԿ։

Հանդիսավոր միջավայրում Վարդան Տողանյանն ու Հրաչյա Պողոսյանը լավագույն բարեմաղթանքներով Օլեգ Արտեմեւին են փոխանցել ՀՀ–ի եւ Երեւան քաղաքի դրոշները։

Այժմ ՀՀ դրոշները հերթական պտույտն են կատարում Երկրի շուրջ։ Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր կվերադառնա սեպտեմբերին։ Իսկ հոկտեմբերին Երեւանում հանդիսավորությամբ կնշվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, որոնց կմասնակցի նաեւ ՌԴ–ից ժամանած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ տիեզերագնացներ, որոնք դրոշները կփոխանցեն Հայաստանի ու Երեւանի ղեկավարությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ