News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»: Արդյունքում, «Փաստ»–ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ:

Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթան նաեւ այլ «ֆունկցիա» է իրականացրել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Փաստ»–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ արդեն մոտ 20 օր է՝ ուղեւորների նույնականացումը մատնահետք վերցնելու միջոցով այլեւս չի իրականացվում: «Մոտ 15–20 օր է՝ ուղեւորի նույնականացումը մատնահետք ֆիքսող սարքով իրականացնելու գործընթացը դադարեցվել է: Ներկայում ուղեւորների նույնականացումն իրականացվում է այլ տեխնոլոգիայով: Առաջիկայում կներդրվի անվտանգության նոր, ավելի արդիական համակարգ, քանի որ պետք չէ մոռանալ, որ խոսքը անվտանգությանն է վերաբերում: Համակարգը ներդնելուց հետո հայտարարություն կտարածենք, կցուցադրենք, որպեսզի մարդիկ նույնպես տեղեկանան այդ ամենի մասին»,-ասաց Գ. Աբրահամյանը:

Ի դեպ, «Փաստ»–ին հասած տեղեկությունների համաձայն, այդ «օղակում» հաշվել են նաեւ, թե որ ավիաընկերությունը օրական քանի մարդ է տեղափոխել եւ յուրաքանչյուր ուղեւորի համար տվյալ ավիաընկերությունից 5 եվրոյի չափով գումար են «ստացել»: Ըստ պտտվող լուրերի, այդ «շրջանառությունը» որեւէ տողով փաստաթղթային ձեւակերպում չի ստացել: Այսինքն, դա ըստ էության չի ներառվել ավիաընկերությունների կողմից իրականացվող «ծախսերի» ցանկում:

Թե ինչ «5 եվրոների» մասին է խոսքը եւ հավաքված այդ գումարից ում ինչքան գումար է հասել, դժվար է ասել: Այդ մասին հասարակությանը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն երկրի իրավապահ մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ