News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Ղազախստանը Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։ Այս մասին հաղորդել է «Կազսպեցէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արման Ռամազանովը ԿԱԴԵՔՍ-2018 ցուցահանդեսին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նա հայտնել է, որ կնքվել է Ղազախստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի համար Սու-30ՍՄ ինքնաթիռների խմբաքանակի մատակարարման պայմանագիր։

«Մայիսի 24–ին հանրապետության ՊՆ «Կազսպեցէքսպորտ» պետական ձեռնարկության ու Ղազախստանի աերոտիեզերական արդյունաբերության եւ  «Իրկուտ» կորպորացիայի միջեւ Սու-30ՍՄ բազմաթիրախ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր է կնքվել»,–հայտնել են «Իրկուտ»–ի մամուլի ծառայությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ