News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման չեղարկման հնարավորությունը, հայտարարել է Կորեական թերակղզում իրավիճակի սրումը եւ կարգավորմանը վնաս հասցնելը թույլ չտալու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ռուսաստանը հետեւողական դիրքորոշում է զբաղեցնում այս հարցում։ Շատ կարեւոր է թույլ չտալ իրավիճակի սրում Կորեական թերակղզում եւ չվնասել կարգավորման գործընթացին, որը հազիվ է դեռ սկսել»,–նշել է նա НТВ հեռուստաալիքին տված հարցացրույցում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր են հանդիպել հունիսի 12–ին, Սինգապուրում։ Նրանք պետք է քննարկեն հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, որ Հյուսիսային Կորեան իր անվտանգության սպառնալիքներ չտեսնի ու դադարեցնի հրթիռամիջուկային ծրագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ